ZAD-Info · Freitag, 04. Dezember 2015
Հանդիպում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության անդամները դեկտեմբերի 1-ին Քյոլն քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանը, ԳԿԽ անդամները, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն տեղի հայ համայնքին հուզող հարցեր, այլև Արցախի զարգացման ուղիներն ու պետության առջև ծառացած հիմնախնդիրները: